Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Թերագնահատել ենք մեր թշնամուն, նրանք հաշվի էին առել նաև ժողովրդագրական տվյալները

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

– Պարոն Մարկոսյան, տեսակետ կա, որ Ադրբեջանը պատերազմը սկսելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ 2001-2002թթ քիչ ծնունդներ ենք ունեցել՝ մոտ 30 հազար երեխա է ծնվել, մինչդեռ, վերջին տարիներին, տարեկան միջինը 40 հազարից ավելի է եղել։ Իսկ այդ թվականներին մեկ քառորդից պակաս ծնունդ ենք ունեցել։ Ձեր հաշվարկներն ի՞նչ են ցույց տալիս, որքանո՞վ է այդ հանգամանքը հաշվի առնվել։

– Ես ո՛չ ռազմագետ եմ, ո՛չ էլ քաղաքագետ, ես ժողովրդագրագետ եմ, բայց ես կոնկրետ այս պատերազմը կանխատեսել էի ժողովրդագրական տեսանկյունից։ Ես հասկանում էի, որ 2020-2021 թվականների ընթացքում պատերազմ է լինելու՝ հաշվի առնելով մեր ժողովրդագրական գործընթացները։ Այն, որ հարձակումը կոնկրետ համընկավ այն հանգամանքի հետ, որ կոնկրետ ժամկետային զինծառայության մեջ էին գտնվում 2001-2002թթ․ծնվածները, կարծում եմ՝ իրենք շատ լավ էին պատրաստվել, իսկ մենք թերագնահատել էինք մեր թշնամուն։ Իմանալով այն գումարը, որ ծախսում էր Ադրբեջանը իր երիտասարդների վրա արտասահմանյան կրթություն ստանալու, ինձ համար զարմանալի չէ, որ իրենք կատարյալ տիրապետում են ամբողջ գործընթացներին։ 2002-ին մենք ունեցել ենք մոտավորապես 34․000 ծնունդ, 2001 թվականին՝ 32․000։ Մեր գրանցած ժողովրդագրական դիտարկումների մեջ ամենացածր ծնունդների թվաքանակն է եղել։ Եվ ահա, այդ սերունդը ժամկետային զինծառայության մեջ է գտնվում բանակում։

– Այսինքն՝ կանխատեսվում էր հենց 2020-ականներին պատերազմական գործողություններ կսկսի Ադրբեջա՞նը։

– Ես զգում էի, որ 2020-ականներին պետք է պատերազմ լինի։ Մենք ունեինք այն զգացողությունը, որ մեր բանակը մարտունակ է, բայց մենք չգիտեինք՝ այսպիսի խնդիրներ կային։ Եվ հարձակումը համընկավ նրա հետ, որ մենք կոնկրետ ժամկետայինների առումով շատ ցածր թվաքանակ ունեինք բանակում։ Եվ ես հաշվարկում էի, որ պատերազմը կարող է տևել մինչև մարտ ամիս, որովհետև չգիտեի մեր բանակի վիճակը։ Եվ կանխատեսում էի, որ մենք մարտ ամսից կունենանք մարդկային ռեսուրսի հետ խնդիր, որովհետև երբ դիտարկում ենք 89 թվականի տվյալները, Ադրբեջանը մոտավորապես 7,2 միլիոն էր, Հայաստանը, 91 թվականի տվյալներով՝ մոտավորապես 3, 514 հազար էր, և մոտավորապես 350 հազար հայ եկավ այնտեղից, մոտավորապես 6,5 միլիոն էր մնաց այնտեղ, այսինքն՝ իր գերակշռությունը մեր նկատմամբ երկու անգամ էր, բայց երբ նայում ենք սեռատարիքային կառուցվածքով, առաջին պատերազմի ժամանակ պատերազմական գործողություններին մասնակցում էր նախորդ դարի 50-60-70-ականների բեյբիբումի ժամանակահատվածում ծնված սերունդը։ Եվ մենք արցախյան առաջին պատերազմի ժամանակ մարդկային ռեսուրսի խնդիր գրեթե չունեինք, գտնվում էինք հավասար մակարդակների վրա, բայց այս պատերազմի ժամանակ մեր մարդկային բալանսն արդեն խախտվել էր, որովհետև Ադրբեջանը մշտական բնակչության թիվը 10 միլիոն էր ցույց տալիս, իսկ մեր մշտական բնակչության թիվը նոյեմբերի մեկի դրությամբ 2 միլիոն 917 հազար էր։ Այսինքն՝ մոտավորապես, եթե պաշտոնական թվերով նայենք, երեքուկես անգամ Ադրբեջանի բնակչությունը գերակշռում էր։ Այսօր էլ ծնունդների բացարձակ թվով Ադրբեջանը երեք անգամ ավելի բարձր էր, քան Հայաստանը։ Եվ հիմա մեր քաղաքականությունը կառուցելիս սա պետք է հաշվի առնենք։ Մենք ունենք շատ արագ զարգացող ժողովրդագրական ռեգիոն։ Թուրքիան 83 միլիոն, Իրանը՝ 83, Ադրբեջանը 9-ը միլիոն բնակչություն ունի։ Անկախությունից հետո բնակչությունը բնական աճի հաշվին 2,5 միլիոն ավելացել է, մերը՝ նվազել։ Եվ հիմա մենք այս ամենը պետք է հաշվի առնենք, ընդհանրապես, եթե մենք ուզում ենք որպես պետություն այստեղ մնալ, պետք է հաշվի առնենք այս ամենը։

– Ժողովրդագրական խնդիրները հետպատերազմական շրջանում լուծելու ի՞նչ տարբերակներ կան։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։

– Շատ լուրջ աշխատանքներ են սպասվում, լուրջ հետազոտություններ, վերլուծություններ են պետք իրականացնել այս ուղղությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում