Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Այժմ քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:
«Ի՞նչ լծակներ կան պատասխանատվության կանչելու այդպիսի վարքագծի համար՝ անկախ նրանից տիկին Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահ է, թե ոչ»,- Արթուր Հովհաննիսյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Ինձ համար միանշանակ է, որ Նաիրա Զոհրաբյանը ոտնահարել է Սահմանադրության կարևորագույն գլուխները, ոտնահարել է մարդու ընտրելու իրավունքը, ինչն անընդունելի է,- ի պատասխան ասաց Արթուր Հովհաննիսյանը,- իսկ ընդհանրապես դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ իրավական միջոցների կարելի է դիմել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Մանրամասն՝ տեսանյութում: