Միացյալ Նահանգներում Մայո կլինիկայի բժիշկները խոսել են այն ախտանիշների մասին, որոնք նախորդում են կորոնավիրուսի շնչառական դրսևորումներին, հայտնում է Daily Express- ը:
Բժիշկների կարծիքով, հիվանդությանը կարող են նախորդել աղեստամոքսային թեթև ախտանշանները՝ ներառյալ ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում և լուծ:
Բժիշկները նկատել են, որ դրանք վարակի ամենատարածված նշանները չեն, և դրանք կարող են տևել ընդամենը մեկ օր:
Մասնագետները հիշեցրել են նաև, որ սրտխառնոցը կարող է մի շարք այլ հիվանդությունների ազդանշան լինել: COVID-19- ի դեպքում սրտխառնոցին հաջորդում են հազը, ջերմությունը, համի ու հոտի կորուստը: