Հունաստանում Pfizer/BioNTech պատվաստանյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի մեկ դեպք է գրանցվել: Այդ մասին հաղորդել է երկրի բժշկասանիտարական առաջնային օգնության գլխավոր քարտուղար Մարիոս Ֆեմիստոկլեուսը:
Հունաստանում կիրակի օրը սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը: Այդ նպատակով օգտագործվում է ԵՄ իշխանությունների կողմից հաստատված Pfizer-ի պատվաստանյութը: Հունաստանում պատվաստումների արշավն անվանել են «Ազատություն օպերացիա»:
Պատվաստումների ազգային կոմիտեի նախագահ, մանկաբուժության վաստակավոր պրոֆեսոր Մարիա Թեոդորիդուն ասել է, որ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ինչպես նաև Հունաստանի ալերգիայի և իմունաբանական հեղինակավոր ընկերության տվյալների համաձայն, պատվաստանյութի նկատմամբ ալերգիաները չափազանց հազվադեպ են:
«Մեկ միլիոն դեղաչափին՝ 1.3 դեպք, ինչը նման է տարածված ալերգիաներին, ինչպիսիք են սննդից, դեղամիջոցներից, տարբեր ալերգեններից՝ փոշուց կամ նույնիսկ մեղվի խայթոցից առաջացած ալերգիաներին, որոնք հակացուցում չեն պատվաստումների համար»,- ասել է նա: