Sunday, 07 06 2026
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս

«International Minerals & Mines Limited»-ը շահագործելու է Հայաստանի թերթաքարի պաշարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հանքային, գազային և նավթային ոլորտում մասնագիտացած «International Minerals & Mines Limited» կազմակերպության ներկայացուցիչներին՝ ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի մեր երկրում ներդրումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ում հանքահումքային ոլորտում իրականացվելիք ծրագրերին առնչվող մանրամասներ:

Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և «International Minerals & Mines Limited» կազմակերպության միջև: Հուշագիրն ստորագրել են՝ հայկական կողմից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ «International Minerals & Mines Limited» ընկերության կողմից՝ ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչը: Հուշագրի նպատակն է սահմանել կողմերից պահանջվող այն քայլերը, որոնք ուղղված են ձեռնարկության կողմից այրվող թերթաքարերի պաշարների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչը ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կապահովի անհրաժեշտ պայմաններ՝ այս պաշարներն առևտրային հիմունքներով վերջնականորեն մշակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում