Wednesday, 15 05 2024
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ

Ինչու է հայկական զինուժը հետ քաշվել Սյունիքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Սյունիքում ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի տեղորոշման ցավոտ գործընթաց, որը, սակայն, դեմարկացիա չէ: Ըստ նրա՝ տեղորոշման գործընթացը Սյունիքի անվտանգության երաշխիք ստեղծելու համար է: Այս հայտարարությունը հարկ է թերևս դիտարկել այնտեղ արտահայտվող մտքերը զանազանելով: Փաշինյանի հայտարարությունը, որ գործընթացը տեղորոշում է, սակայն ոչ դեմարկացիա, թույլ է տալիս եզրակացնել կամ գոնե ենթադրել, որ ակնարկը վերաբերում է սահմանի ճանաչման խնդրին:

Այսինքն՝ եթե չկա դեմարկացիա, ուրեմն չկա սահմանի ճանաչում, այսինքն՝ չի լինելու հայ-ադրբեջանական սահմանի ճանաչման միջպետական պայմանագիր: Սա կարևոր է, որովհետև այստեղ կա հայկական իրավունքների պահպանության կարևորագույն հարց: Հետևաբար, եթե Փաշինյանի հայտարարության տողատակում իսկապես այն է, որ չի լինելու սահմանների փոխադարձ ճանաչման մասին միջպետական պայմանագիր, դա կարևոր է: Այդպիսի պայմանագրի առկայությունը նշանակելու է հայկական իրավունքների, ըստ այդմ՝ հայկական անվտանգության ոտնահարում:

Միևնույն ժամանակ, խոսելով Սյունիքի անվտանգության միջազգային երաշխիքների ձևավորման մասին՝ սահմանների տեղորոշման առումով, վարչապետ Փաշինյանը տալիս է մտորումների տեղիք:

Եթե չլինի այդ տեղորոշումը, ապա կլիներ հարձակո՞ւմ Սյունիքի վրա: Դա նշանակում է, որ անվտանգության հայ-ռուսական երաշխիքը չի՞ աշխատում, եթե կա հավելյալ երաշխիքի անհրաժեշտություն: Արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունների տողատակում խոստովանություն չէ, որ Սյունիքում կատարվողը, ադրբեջանցիների այդ տուն առ տուն մարտնչող հավակնությունը վայելում է Ռուսաստանի աջակցությունը: Որովհետև Ռուսաստանի հովանու ներքո կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագրի որևէ տողում ակնարկ իսկ չկա Սյունիքի սահմանային տեղորոշման մասին: Փոխարենը հայտնի է, որ արձանագրվում է՝ բանակները կանգնում են այնտեղ, որտեղ էին պատերազմի դադարի ժամանակ: Ըստ այդմ, ինչո՞ւ է հետ քաշվել հայկական բանակը:

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի այդ հարցին: Թեև, կառավարության նիստում գուցե հնչել է պատասխանը, և Փաշինյանը ավելին ասել չի կարող, այլ կերպ ասած՝ չի կարող ասել, որ հայկական զինուժին Սյունիքի «միջազգայնորեն ճանաչված» սահման հետ քաշվել պարտադրել է Ռուսաստանը:

Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարող լուծել այդ հարցերը, այդ թվում՝ հնարավոր պարտադրանքի հարցը, եթե դա պարտադրանք է, ապա պետք է հեռանա ժամ առաջ, և գա ուժ, կամ գործիչ, որը կլուծի այդ հարցը: Բայց ամբողջ խնդիրը և իրավիճակի քաղաքական ողբերգականությունն այն է, որ պարզ չէ, թե ով կստանձնի այդ հարցը լուծելու պատասխանատվություն: Կառավարությունը գլխավորելու պատասխանատվություն ստանձնելը մի բան է, իսկ կոնկրետ Սյունիքի սահման պահելը՝ բոլորովին այլ: Այդ պատասխանատվությունը չստանձնեց ու չի ստանձնում գործնականում ոչ մի քաղաքական սուբյեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում