Ավստրալիայում սակրավորները փորձում են ականազերծել մի կնոջ, որին հանցագործները ականապատել են և նրա վզի հատվածում պայթուցիկ սարք ամրացրել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ոստիկանությունը ներկայացրել է այդ պայթուցիկ սարքը որպես ռումբ-օձիք, որի նմանը նախկինում չեն տեսել: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է այդ օձիքը հայտնվել կնոջ վզին: Կա վարկած, որ հանցագործը մտել է այդ երիտասարդ կնոջ բնակարան, ամրացրել պայթուցիկ սարքը և թողել գրություն, որով գումար է պահանջել: Նշվում է, որ հնարավոր է՝ գրությունն օձիքի տակ է, սակայն սակրավորներին դեռ չի հաջողվել հասնել դրան:
Ոստիկանությունը ոչ մի տվյալ չի հաղորդել հանցագործի մասին, սակայն հայտնի է դարձել, որ նա եղել է դիմակով: Հարակից շենքերի բնակիչներն էվակուացվել են, փողոցները փակվել են:









































