Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 6-16-ը կմեկնի արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ ԱԺ նախագահն արձակուրդի մի մասը կանցկացնի արտերկրում, մի մասն էլ Հայաստանում, իսկ թե կոնկրետ որ երկրում՝ Պողոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դա անձնական հարց է:











































