Քիչ առաջ Al-Jazeera հեռուստաընկերությունը սկսել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը: Մուբարաքին դատարանի դահլիճ են բերել պատգարակի վրա, որի վրայից նա չի կարողանում իջնել: Նրա կողքին են նաև երկու որդիները, որոնց նույնպես մեղադրում են սպանությունների և կոռուպցիայի մեջ:
Ոստիկանության ակադեմիայի մոտ, որտեղ տեղի է ունենում դատավարությունը, սկսվել են բախումներ Մուբարքի կողմնակիցների և հակառակորդների միջև: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Միայն ոստիկանության և իրավապահների միջամտությունից հետո է հնարավոր դարձել խուսափել ավելի լուրջ բախումներից: Մուբարաքին դատարանի դահլիճ են բերել ուղղաթիռով:






































