Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Անկարայում տեղի ունեցած տեղատարափ անձրևների պատճառով փլվել է «Էսենբողա» օդանավակայանի տանիքի մի մասը։ Խոսքը տեղական և միջազգային թռիչքների միջև ընկած տերմինալի տանիքի մասին է։
Բացի այդ, առատ տեղումների պատճառով օդանավակայանի մի շարք հատվածներ հոսանքազրկվել են։ Օդանավակայանում անմիջապես սկսվել են ջրազրկման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ «Էսենբողա» օդանավակայանը կառուցվել է 1955 թվականին։ Օդանավակայանն ի վիճակի է տարեկան սպասարկել 10 միլիոն մարդու։ Այն գտնվում է Անկարայի կենտրոնից 28 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոստացել է «Էսենբողա» օդանավակայանն ու Անկարայի կենտրոնը միմյանց կապել երկաթգծով։










































