Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ կորոնավիրուսով վարակված մայրերից ծնված երեխաները սովորաբար ծնվում են առանց վարակի: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք տեսնում ենք, որ հիվանդ մայրերից ծնված երեխաները, որպես կանոն, առողջ են լինում», – ասել է նա:
Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ մեծ մասամբ բնությունը պաշտպանում է երեխային, ուստի վիրուսի ուղղահայաց փոխանցում չկա:










































