Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Թուրք֊ադրբեջանական սադրանքներն Արցախում, որը վերջին երեք օրերի ընթացքում լայն թափ է ստացել ու շարունակվում է նաև հիմա, այժմ արդեն ուղղված է ոչ այնքան հայության դեմ, այլ Կովկասում ռուսական ներկայության դեմ։ Թուրքիայի նպատակն է տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը և այդպիսով դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից։






































