Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնություններ չեն լինի, ինտրիգն այլ ուղղությամբ է զարգանում. Տարասով

«Տվյալ պահին Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին խոսք լինել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանում կայացած ռազմական շքերթի ժամանակ Էրդողանի և Ալիևի ելույթները՝ ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Պատասխանելով մեր այն հարցին՝ ագրեսիայի ժամանակ Հայաստանը կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել, մեր զրուցակիցն ասաց. «Այստեղ շատ լուրջ աշխարհաքաղաքական ինտրիգ է հասունանում։ Դուք գիտեք, որ Էրդողանի հայտնի ելույթից հետո Անկարայի ու Թեհրանի միջև սկանդալ բռնկվեց։ Իրանը Թուրքիայի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց տարածքային հավակնությունների հետ կապված։ Հարցն այն է, որ Իրանում լուրջ մտահոգություններ են առաջանում, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը լուծեց իր պատմական առաջադրանքը՝ վերադարձնել այն տարածքները, որոնք նախկինում Հայաստանի վերահսկողության տակ էին, հաջորդ քայլը կարող է աշխարհաքաղաքական այլ զարգացում ունենալ՝ դեպի Իրան։ Նույնիսկ եթե այդ խոսքերի հետևում կոնկրետ ոչինչ չկա, մենք տեսնում ենք, որ պանթուրքիստական հավակնությունները բավականին լուրջ են»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը բացատրություններ է պահանջել Անկարայից և դատապարտել Թուրքիայի նախագահ Էրդողանի ծավալապաշտական հակումներն ու Բաքվում հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարությունները: «Մենք արտգործնախարարություն ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին և փոխանցել նրան, որ տարածքային հավակնությունների ու կայսերական զավթողական քաղաքականության ժամանակները վաղուց անցել են»,- հայտարարել էր Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Թեհրանից հնչող հայտարարությունների պատճառը Թուրքիայի նախագահի վերջին ելույթն է Ադրբեջանում։ Բաքվում մասնակցելով ղարաբաղյան հաղթանակին նվիրված զորահանդեսին՝ Էրդողանը ոգևորել էր եղբայրական Ադրբեջանին, ռազմաշունչ կոչեր էր հնչեցրել Հայաստանի հասցեին, իսկ հետո ընթերցել էր մի հատված Բախտիար Վահաբզադեի «Գյուլիստան» պոեմից: Դեռևս խորհրդային տարիներին գրված այդ ստեղծագործության մեջ ադրբեջանցի բանաստեղծը գրել էր՝ «Ինչ է, չգիտե՞ն, որ տարածքը մեկն է, և՛ Բաքուն, և՛ Թավրիզը Ադրբեջան են, ժողովրդին իր լեզվից ու ոգուց թղթի վրա միայն կարող են բաժանել»: Էրդողանը, ճիշտ է, երեկ այս պոեմի մեկ այլ հատված էր մեջբերել. «Արազը կիսեցին,/ Ավազով այն լցրեցին։/Ես քեզ երբեք չէի լքի,/Մեզ ուժով բաժանեցին»:

Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Զարիֆն էլ գրել էր. «Նախագահ Էրդողանը տեղյակ չէ, որ Բաքվում իր արտասանածը վերաբերում է Արազի (Արաքսի) հյուսիսում ընկած տարածքների բռնազավթմանը և անջատմանը մայր Իրանից»: Զարիֆի քննադատությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվել։ «Էրդողանը չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»,- գրել է նա ու հատուկ մեծատառերով ընդգծել`ՈՐԵՎԷ մեկը չի կարող այդպես խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին: Խոսքը Իրանի հյուսիսում ընկած երեք խոշոր նահանգների՝ Արևելյան, Արևմտյան Ադրբեջանների ու Արդաբիլի՝ պատմական Ատրպատականի մասին է, որտեղ շուրջ տասը միլիոն ադրբեջանցի է բնակվում:

Տարասովը նկատեց՝ եթե նախկինում Իրանը դեմ էր արտահայտվում ղարաբաղյան հակամարտության գոտում միայն ռուս խաղաղապահների տեղակայմանը, ապա այժմ աջակցում է այդ որոշմանը. «Իրանին պետք է ռուսական ռազմական ներկայությունը և հակառակը՝ պետք չէ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը։ Հույս ունեն, որ Ռուսաստանի շնորհիվ կփորձեն չեզոքացնել թուրքական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Ես կարծում եմ, որ առաջիկա ինտրիգները լինելու են հենց այս ուղղությամբ և ոչ Հայաստանի։ Հաշվի առնենք մեկ այլ մանրուք։ Ադրբեջանն իր անունից խոսում է տարածքային հավակնությունների մասին, խոսում է նաև Պարսկաստանի պատմության մասին։ Թեհրանը դրան առայժմ չի արձագանքում, արձագանքում է միայն Անկարայի հայտարարություններին։ Բայց ես չեմ բացառում, որ առաջիկայում Թեհրանի ուշադրությունը նաև Բաքվի վրա լինի»։

Ինչ վերաբերում է Հադրութի շրջանի երկու գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումներին ու սադրանքներին, Ստանիսլավ Տարասովն ասաց. «Դրանք մնացորդային դրսևորումներ են։ Հադրութն այլևս դուրս է Հայաստանի վերահսկողությունից։ Այո, այնտեղ կան հայկական ստորաբաժանումներ, որոնք դիմադրություն են ցույց տալիս։ Բայց ավելորդ արյունահեղություն պետք չէր, առաջ էր պետք կռվել։ Սրանք մանր բռնկումներ են, որոնք լոկալ ձևով լուծումներ կստանան ու ոչ մի հետևանք էլ չեն ունենա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում