Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որի համաձայն՝ հաստատվելու է Հայաստանի Հանրապետությունում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոս փոխհատուցման կարգը:
Սահմանվելու է, որ գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոս փոխհատուցումն իրականացվելու է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով:









































