Ֆինլանդիան իր սահմանները չի բացի առնվազն մինչև 2021 թվականի հունվարի 12-ը: Այդ մասին հաղորդել և Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Պատճառը կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճն է բազմաթիվ երկրներում: Ինչպես ասվում է երկրի նախարարների կաբինետի հայտարարության մեջ, չնայած այն բանին, որ հիվանդության նոր դեպքերի թվաքանակը Ֆինլանդիայում սկսել է աճել աշնանը «ամառվա հանգիստ իրադրությունից հետո, համաճարակաբանական իրադրության միջև խզումը նրանում և մյուս երկրներում վերջին ժամանակներս կտրուկ ավելացել է: «Այսպիսով, սահմանափակումների թուլացումն արդարացված չէ»,-կարծում են իշխանությունները: Խոսքն, առաջին հերթին, ճանապարհորդների մուտքի մասին է Շենգենյան համաձայնագրի երկրներից, ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից: Ռուսաստանի մասին դեռ չեն խոսում նույնիսկ տեսականորեն, նշում են ասոցիացիայում: Ներկայում արտաքին սահմանամերձ երթեւեկության սահմանափակումները Շենգանյան գոտու մեջ չմտնող երկրներից հանվել են միայն բարենպաստ համաճարակաբանական իրադրություն ունեցող յոթ պետությունների համար:
«Կանաչ» ցուցակում են՝ Ավստրալիան, Ճապոնիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը և Նոր Զելանդիան: Կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն ազդել է նաև ֆիննական Սանտա-Կլաուսի ձմեռային «գործունեության» վրա, որի նստավայրը գտնվում է Լապլանդիայի Ռովանիեմիում: Այն դադարեցրել է բոլոր միջազգային այցերը և փոխել այցելուներին ընդունելու պայմանները: Այս տարի Սանտան թույլ չի տա նույնիսկ երեխաներին նստել իր ծնկներին: Նա հեռավորություն կպահպանի և նրանց հետ կշփվի պլեգսիգլասի միջոցով, որպեսզի նվազեցնի վարակման ռիսկը: Եթե 2019 թվականի ձմեռային ժամանակաշրջանում Սանտա Կլաուսի գյուղ է այցելել ավելի քան կես միլիոն հյուր, ապա այս տարի այնտեղ սպասում է միայն 35 հազար ներքին զբոսաշրջիկ: Ֆինլանդիայի փորձագետների հաշվարկների համաձայն՝ Ռովանիեմիի տուրիստական ճյուղի կորուստները ձմեռային տարեշրջանում նախորդ ձմեռվա համեմատությամբ կգերազանցի 700 միլիոն եվրոն:




































