Saturday, 04 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է

Չնայած հայտարարություններին, Բաքուն լավ գիտակցում է Մինսկի խմբի անհրաժեշտությունը հենց իր շահերի համար

Երևանում են ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախ հանդիպում կունենան Արտաքին գործերի նախարարությունում, ապա Կառավարությունում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները ժամանել են Երեւան։ Մինչ այդ, նրանք Բաքվում էին եւ հանդիպել են Ալիեւի հետ, ով կոշտ գնահատականներ է տվել խմբի գործունեությանը։ Նա ասել է, որ ինքը չի հրավիրել համանախագահներին, եւ որ Մինսկի խումբը ոչ մի դեր չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Նա ասել է, որ հակամարտության կարգավորումը ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: «Ներկայում տարածաշրջանում բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել, եւ համաձայն եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ», ասել է նա: Հատկանշական է, որ ռուս համանախագահը մյուսների հետ չի ժամանել Բաքու։ Ալիեւը ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպմանը նույնությամբ կրկնել է ավելի վաղ Պուտինի ու Լավրովի գնահատականները խմբի գործունեության եւ նոր իրավիճակի մասին։ Թեեւ ստորագրվել է ընդամենը հրադադարի մասին հայտարարություն, սակայն Մոսկվան ու Բաքուն գտնում են, որ սա հակամարտության կարգավորում է։ Նման գնահատականներ է տվել նաեւ Անկարան։ Ի դեպ, ուրբաթ օրը ռուսական որոշ լրատվականներ պնդում էին, թե լավրովյան դիվանատգիտական օրակարգում այլև չկա ՄԽ։ Ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների այցը տարածաշրջան ուղեկցվեց Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի վրա ադրբեջանա-թուրքական հարձակմամբ, իսկ թե ուր էին ռուս խաղաղապահները, դա արդեն այլ թեմա է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում