Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Այդ ուժերն ընդամենը պղտոր ջրում ձուկ են որսում, բայց նրանց պատճառած լարվածության ամեն օրը վնաս է մեր պետությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետություն»  կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Պարոն Ղևոնդյան, նախագահ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հանդիպելուց  հետո հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները Հայաստանում առկա ներքաղաքական լարվածության ֆոնին։

Չեմ կարծում, թե նախագահն ունի անձնավորված մոտեցում, թե ում հետ հանդիպի։ Այդ հանդիպումները ունեն որոշակի նպատակ՝ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհը գտնելու ու լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Նույն շարքում է  ԱԺ նախագահի հետ հանդիպումը։ Քանի որ մենք խորհրդարանական երկիր ենք, ԱԺ նախագահի դերակատարումը շատ ավելի մեծ պետք է լիներ, քան այսօր կա և զարմանալի չէ, որ նախագահը ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհին հանդիպում է ԱԺ նախագահի հետ։Դրանից առաջ տեղի ունեցած հանդիպումների ամսով էլ կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ, քանի որ նախագահը Սահմանադրության ՀՀ անվտանգության երաշխավորն է փորձում է գտնել ճգնաժամի հանգուցալուծման ուղիներ՝ հաշվի առնելով փաստը, որ ի շխանությունների գործողություններն այդ ուղղությամբ ակնհայտորեն բավարար չեն։

-Երբ նախկին նախագահներից հետո հանդիպում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Արարատ  Միրզոյանի հետ, սա նշանակու՞մ է արդյոք, որ կա գիտակցում, որ  գործընթացները կարող են տեղափոխվել Ազգային ժողով։

-Ես չեմ կարծում, որ այդ հանդիպմանը պետք է նման նշանակություն տալ։ Ազգային ժողովի կողմից գործընթացներ իրականացնելու վերաբերյալ կան խոսակցություններ՝ հաշվի առնելով, որ Ազգային ժողովում տեղի  են ունենում որոշակի գորընթացներ։ Որոշ պատգամավորներ հեռացել են, մի մասը գնում է գործադիր իշխանություն,  որոշներն   էլ մանդատները դրել են։Թե ինչպիսի գործընթացներ են հնարավոր՝ կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն իշխող թիմի գործողությունները։ Ես նորից նշեմ՝ այն գործողությունները, որոնք մինչ այժմ մենք տեսել ենք՝ակնհայտորեն  բավարար չեն քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար։ Ինչ է մտածում «Իմ քայլը» դաշինքը և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանն՝ ինձ հայտնի չէ, սակայն այն գործողությունները որոնք տեղի են ունենում ՝ մտածելու տեղիք են տալիս։ Թե՛ մեր քաղաքական ուժը և թե՛ ես հայտարարել ենք, որ հանգուցալուծման սահմանադրական ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարելն է, ինչը մինչ այժմ չի արել ներկայիս իշխանությունը։Վարչապետի կողմից ներկայացվել է ճանապարահին քարտեզ, որը բարի ցանկությունների տեքստ է և նորից չի պարունակում հստակ թվային ցուցանիշներ, որոնցով հնարավոր կլիներ գնահատել այդ փաստաթղթի իրականացումը։ Եվ նորից այդ փաստաթղթում չկա ամենակարևոր բաղադրիչը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

-Տպավորություն ունե՞ք, որ իշխող ուժը չի էլ ուզում գնալ արտահերթ խորհրդարնական ընտրությունների։

-Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ իշխող ուժն ամբողջապես սթափ գնահատական չի տալիս ստեղծված իրավիճակին և իշխող ուժին թվում  է, թե  այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքաղաքական դաշտում՝ էմոցիաների վրա են հիմնված և ժամանակի ընթացքում կմարեն։  Դա այդպես չէ, ինչքան էլ  իշխող ուժին պաշտպանողների և նրա դեմ հանդես եկողների հարաբերակցությունը մեծ է, այնուամենայնիվ գործընթանցերն այնպիսի ուղղվածություն ունեն, որ նույնիսկ այս մեծ հարաբերակցության պայմաններում այդ փոքր խումբը հնարավորություն ունի բավականին երկար ժամանակ այս լարվածը պահել։Իսկ այդ լարվածության ամեն մի օրն անդառնալի հետևանքներ է պատճառում Հայաստանի պետականությանն ու ինքնիշխանությանը։

-Արտահերթ ընտրություններ կարծես այդ 17 ուժերն էլ չեն ուզում։

-Չեն ուզում, որովհետև գիտեն, որ թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանություն ստանալու կամ իշխանության վրա ազդեցություն ունենալու ներկայություն հնարավորություն չունեն ունենալու։ Այդ ուժերն ընդամենը պղտոր ջրում ձուկ են որսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում