Սանդուղք բարձրանալով՝ կարող եք գնահատել ձեր առողջության մակարդակը: Համապատասխան ուսումնասիրություն է հրապարակել Medical Xpress-ը:
Գիտնականները պարզել են, որ առողջ սրտով մարդը կարող է մեկ րոպեում չորս աստիճանաթռիչք կատարել: Մասնագետները առողջության ստուգման այս եղանակը անվանել են «թեստային սանդուղք»:
«Եթե չորս աստիճանաթռիչք բարձրանալու համար ծախսում եք ավելի քան մեկուկես րոպե, ապա ձեր առողջությունն այնքան էլ լավ չէ, ուստի լավ կլիներ խորհրդակցել բժշկի հետ», – ասաց հետազոտության հեղինակ, սրտաբան Խեսուս Պետեյրոն:
Բժիշկները պարզել են, որ 40-45 վայրկյանում չորս թռիչք հաղթահարածների համար տասը տարվա ընթացքում մահացության հավանականությունը նվազում է 10%-ով, իսկ մեկուկես րոպեում հաղթահարածների համար նույն ցուցանիշն աճում է 30%-ով:







































