Նոր պատերազմի վախ և տնտեսական անկում. արդյոք Հայաստանում արտագաղթի նոր ալիք կսկսվի՞: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանին:
«Արտագաղթի վրա ազդող հիմնական գործոններից մեկը սոցիալ-տնտեսական վիճակն է, և բնականաբար պատերազմը կարող է ազդեցություն ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը և անհրաժեշտություն համարեց մարդահամարի անցկացումը. «Ցավոք, մենք այսօր չգիտենք, թե որքան է կազմում մեր բնակչության իրական թիվը»:
Արտակ Մարկոսյանն ընդգծեց. «Պատերազմի հետևանքով մենք վերարտադրողական տարիքի մարդկանց մեծ համախումբ ենք կորցրել»:
Նա այսօրվա ամենամեծ պրոբլեմը համարում է անորոշությունը. «Վատթարացել է մեր անվտանգային միջավայրը: Սահմանագիծը անմիջաբար մոտեցել է ՀՀ սահմաններին, և այդ սահմանամերձ շրջաններում բնակվող մարդկանց հոգեբանական վիճակը կարող է փոխվել, և պետք է փոխվի նաև այդ մարդկանց տնտեսական կացութաձևը. այլևս չեն կարող զբաղվել անասնապահությամբ: Պետք է ամեն ինչ անել, որ Սյունիքից արտագաղթ տեղի չունենա»:
Մանրամասն՝ տեսանյութում:












































