Thursday, 02 07 2026
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-պայմաններում

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը կրկնապատկում է COVID-19-ի հիվանդանոցային բուժման անհրաժեշտության ռիսկը և գրեթե 50%-ով մեծացնում մահվան հավանականությունը:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աշխարհի չափահաս բնակչության 13%-ի մոտ  գրանցվել է ճարպակալում: 5-19 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը 2016-ին կազմել է 18%-ից ավելի: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում): Այսպիսով, հասարակության բավականին մեծ զանգված` թե’ աշխարհում և թե’ Հայաստանում համարվում են կորոնավիրուսի նկատմամբ խոցելի` ունենալով ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Ավելորդ քաշը և ճարպակալումը սահմանվում են որպես մարդու մարմնում  ավելորդ ճարպի կուտակում, որը կարող է խաթարել առողջությունը: Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ախտորոշել այս խնդրի առակայությունը` հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI-Body Mass Index), որը որոշվում է մարմնի զանգվածը բաժանելով մարմնի հասակի քառակուսուն (կգ/մ2):

  • Եթե ձեր BMI-ն 18.5-ից պակաս է, ապա դուք ունեք թերքաշություն:
  • Եթե ձեր BMI-ն 18.5-ից >25, ապա ձեր քաշը նորմալ է:
  • Եթե ձեր BMI-ն 25.0-ից 30 է, ապա դուք ունեք ավելորդ քաշ:
  • Եթե ձեր BMI-ն 30.0 կամ ավելի բարձր է, ապա դուք ունեք ճարպակալում:

Այն մարդիկ, ում BMI-ը 25 և ավելին է ավելի, անպաշտպան են համարվում կորոնավիրուսի հանդեպ: Հետևաբար, այս անձինք լրացուցիչ ջանքեր պետք է կիրառեն հիվանդությունը կանխելու նպատակով և լինեն չափազանց զգույշ` կրեն դիմակ, լվանան ձեռքերը, խուսափեն մարդկային կուտակումներից և պահպանեն հեռավորություն: Ինչպես ասում է Քեմբրիջի համալսարանի բժիշկ-գիտնական Սթիվեն Օ’Ռահիլին. «ֆիզիկական վարժությունները և նույնիսկ փոքր-ինչ նիհարելը, կարող են բարելավել ճարպակալում ունեցող մարդու նյութափոխանակությունը և դրանով իսկ նվազեցնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը: Եթե ձեր քաշը 100կգ և ավելի է, նույնիսկ ամենաչնչին կշռի կորուստը կարող է չափազանց որոշիչ լինել կորոնավիրուսի ընթացքի ծանրության հարցում:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչի՞ է ավելորդ քաշը ռիսկի գործոն համարվում կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի համար:

  1. BMI-ի 25 և ավելի արժեքի դեպքում մարդիկ սովորաբար հակված են ունենալ մեկ կամ մի քանի ուղղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, սրտանոթային և շնչառական համակարգերի խնդիրներ, որոնք էլ կարող են վատթարեցնել COVID-19-ի ընթացքը:
  2. Որովայնի խոռոչի ճարպը, սեղմելով դիաֆրագմայի վրա, ճնշում է թոքերի հյուսվածքը և սահմանափակում օդի հոսքը: Թոքերի ծավալը կրճատվում է, օդուղիները` փլուզվում: Թոքերի ոչ լիարժեք ֆունկցիոնալությունը կորոնավիրուսի պայմաններում էլ ավելի է վատթարանում` ծանրացնելով հիվանդության ընթացքը:
  3. Ճարպակալում ունեցող անձանց մոտ մեծանում է թրոմբագոյացման ռիսկը: Հայտնի է, որ կորոնավիրուսը վնասում է արյունատար անոթների պատերի էնդոթելիալ բջիջները, որին ի պատասխան ակտիվանում է արյան մակարդման համակարգը` էլ ավելի նպաստելով թրոմբագոյացմանը: Արյունն ավելի մածուցիկ է դառնում և ծանրացնում COVID-19-ի ընթացքը:
  4. Հաջորդ պատճառն այն է, որ ճարպակալման հետևանքով թուլանում է իմունային համակարգը, քանի որ ճարպային բջիջները ներթափանցում են իմունային բջիջների արտադրման և պահեստավորման օրգանները, ինչպիսիք են` փայծաղը, ոսկրածուծը, ուրցագեղձը, այսինքն` իմունային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով՝ դարձնելով իմունիտետը պակաս արդյունավետ օրգանիզմը պաշտպանելու հարցում:
  5. Ճարպային բջիջներն օրգանիզմում խթանում են բորբոքային պրոցեսները, քանի որ արտադրում են բորբոքման միջնորդանյութեր` ցիտոկիններ: Սա ևս մեծ բեռ է իմունային համակարգի վրա, քանի որ իմունային բջիջները փորձում են առողջացնել օրգանիզմը բորբոքումներից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված էլ ավելի են շատանում:
  6. Ի վերջո, կորոնավիրուսով հարուցված առօրյա սթրեսին մարդկանց մի մասը արձագանքում է շատ ուտելով և նպաստում ճարպային հյուսվածքի կուտակմանը1:

Այսպիսով, լինելով լավ տեղեկացված և վերանայելով մեր վարքագիծը` հնարավոր է ձեռք բերել վերահսկողություն COVID-19-ի նկատմամբ և օգնել ինքներս մեզ` հաղթահարելու այս ծանր հիվանդությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում