Thursday, 02 07 2026
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի

Առաջին պահանջը՝ պատերազմական իրադարձությունների պատշաճ ուսումնասիրությունն է

Անհրաժեշտ է պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնել, պարզել, թե որ հատվածում ինչպիսի հրամաններ են տրվել, ինչ գործողություններ են կատարվել, ինչպես է իրեն դրսևորել հրամանատարական կազմը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ օրերս հանդիպել է Արցախի նախագահի և ՀՀ վարչապետի հետ և նրանց նույնպես հայտնել է, որ պատերազմական իրադարձությունների մասին պատշաճ ուսումնասիրություն իրականացնելն առաջին պահանջն է:

«Հետաքննությունը պետք է հիմա սկսել, նույնիսկ մի քիչ ուշացած է արդեն, որովհետև մի շարք պատասխանատու և ոչ պատասխանատու անձինք զբաղված են պատմության կեղծմամբ»,- նշեց Արսենյանը:

Նա նաև ընդգծեց, որ կարծես թե ինչ-որ կենտրոնից հրահանգավորումով և ցուցումով բացարձակապես քննարկում չի ծավալվում ռազմական պատասխանատուների և դիվանագիտական պատասխանատուների գործունեության արդյուավետության վերաբերյալ:

Արսենյանի խոսքով՝ իրենց գործունեության և իրենց առաջ քաշած թեզերի մասին պետք է պատասխան տան արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը:

«Մնացականյանը Վաշինգտոն մեկնելուց առաջ ՌԴ-ում հանդիպում ուներ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, և նա շատ լավ տեղեկացված էր իրավիճակի մասին, սակայն նա շտապ վերադարձավ Մոսկվայից և մեկնեց ԱՄՆ, չմնալով և չշարունակելով քննարկումները Մոսկվայում, որոնք կարող էին հանգեցնել մեզ համար ավելի դրական լուծումների»,- նշեց Արսենյանը՝ հավելելով, որ վարչապետին ապացուցելու, հիմնավորելու և համոզելու կարևորագույն առաքելությունը արտգործնախարարինն էր:

«Զարմանալի է, որ ռազմական գործիչներ կան, որոնք ձախողված և պարտված պատերազմի արդյունքում զինվորական կոչումներ ստացան,- նշեց Արսենյանը: – Դավիթ Տոնոյանը պետք է մեկնաբանի իր հայտնի թեզը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Գլխավոր շտաբի պետը, օպերատիվ վարչության պետը պետք է ներկայացնեն՝ ինչպիսի պատերազմ էին պլանավորել»:

Արսենյանի խոսքով՝ այս ուսումնասիրություններն ու հետաքննությունն անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք դասեր քաղել այս իրավիճակից և այլևս անպատասխանատու մարդկանց պատասխանատու «պոստեր» չվստահենք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում