Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Լելե Թեփեն վերցնելու գործողությունը չստացվեց, որովհետև աջ և ձախ թևերում ՄՈԲ-ը փախավ. ազատամարտիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Վահագն Կարապետյանը։

– Պարոն Կարապետյան, դուք նշում էիք, որ պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանությունն այդպես էլ չի գործել, մեր ՄՈԲ-ն է եղել անպատրաստ, որ մեր ԱԹՍ-ները չեն կարողացել օդ բարձրանալ: Ի՞նչ խնդիրներ վեր կհանեք այսօր, երբ պատերազմն արդեն անցյալում է:

– ՀՕՊ համակարգի հետ չենք կարող վստահաբար ասել, իսկ ՄՈԲ-ի հետ կապված կարող եմ ասել, որ լրիվ անպատրաստ իրավիճակ էր: Մոբիլիզացիոն ուժն իրենից ի՞նչ է ներկայացնում, մանավանդ կամավորական մասը, որը զենքի հետ առնչություն չի ունեցել նախկինում, կամ շատ վաղուց են ծառայել: Դրա համար մոբիլիզացիոն ուժերին նախ պետք էր լավ մարզել: Հասկանալի է, որ դրա ժամանակը չկար, բոլորը կամավոր գալիս էին: Ենթադրենք կամավորների 10 տոկոսը գնում էին կապիկություններ անելու, առանց պատկերացնելու, թե ուր են գնում, բայց մնացած 90 տոկոսը հայրենասեր տղերք էին, որ ուզում էին իրենց երկիրը պահել և պատերազմը հաղթել: Ցավալին այն էր, որ, ասենք, 50 հոգով մտնում են Հադրութի գունդ, որը աչքովս եմ տեսել, զենքը ստանում էին, բոլորին տանում լցնում էին մի խրամատ ու ասում՝ էս խրամատը ձերն է, պահեք: Մարդիկ տեղանքի մասին պատկերացում չունեին, շատ մարդիկ կային, որ ընդհանրապես զենք տեսած չկային: Պարզ էր, որ հենց առաջին կատաղի հրետակոծությունը կամ մարտը սկսվում էր, փախչում էին, որովհետև չէին պատկերացնում, թե աջ կողմում ով է, ձախում ով է, ինչ պետք է անեն, կապի միջոց նորմալ չկար, սպա չկար հետները: Ես դեռ այն ժամանակ ասացի՝ ինչի՞ եք սենց անում, եկել է 50 հոգի, 20-20 բաժանեք տարբեր գումարտակների, տարբեր վաշտերի վրա, որ զինվորների հետ լինեն և ընթացքում ամեն ինչին էլ կսովորեին: Բոլոր ժամկետային զինվորականները տեղանքին ծանոթ էին, իրենց դիրքերը անգիր գիտեին, գիտեին՝ հրետանին որտեղ է կանգնած, աջ թևում որ ստորաբաժանումն է, ձախում որն է:

Զինվորների հետ կամավորները կսովորեին, տեղանքին էլ կծանոթանային, կապն էլ կլիներ: Ով էլ որ զենք օգտագործել չգիտեր, գոնե կողքինից կսովորեր: Մենք ահռելի զոհեր ու անհետ կորածներ տվեցինք մոբիլիզացիոն ուժերից:

Մարդիկ չգիտեին, թե իրենք որտեղ են, դուրս էին գալիս խրամատներից, լեղապատառ, բարոյալքված ու մտածում էին, որ իրենց բերել լցրել են այդտեղ ու տեր չկա: Միայն սնունդ ապահովելով հարցը չի լուծվում:

Երբ ես գնացի Հադրութի գնդից զենք ստանալու, բացի ավտոմատից ու 4 պահունակ փամփուշտից, ավելին չկարողացա պոկել պահեստից: Ասում էի՝ 2 հատ «Մուխա» տվեք, 10 հատ նռնակ տվեք, 1000 հատ փամփուշտ տվեք:

Մատը տնկեց, ասում է՝ էդքանը ոնց ես քարշ տալու: Ինձ ուղարկում եք գրոհային գործողության, ես գնում եմ Լելե Թեփե վերցնելու: Հոկտեմբերի 30-ին մենք Լելե Թեփեն էինք ուզում հետ վերցնել: Գործողությունը չստացվեց, որովհետև աջ և ձախ թևերում ՄՈԲ-ը փախավ: Որովհետև իրենք զորքի հետ չէին, առանձին մի 100 հոգի մարդ զենք էր ստացել: Որ նայում էիր, քեզ թվում էր, որ, եթե սրանք հիմա մտնեն, 5-6 դիրք կգրավեն, բայց այդ մարդիկ, բացի զենք ունենալուց, որևէ այլ բանի մասին տեղյակ չէին: Մի տղա ինձ հարցնում է, թե ոնց են զենքը լիցքավորում: Մարդուն ուղարկել են առաջին գիծ, կռիվն արդեն սկսվել է, շուտով փոխհրաձգություն է լինելու, իսկ մարդը չգիտի, թե ոնց են ավտոմատը «զարիժատ անում»: Դե հիմա նա ո՞նց պիտի կռվեր:

Նշվում է, որ մեր անօդաչուները չեն կիրառվել:

– Դե, մենք այդ քանակության ԱԹՍ-ներ չունեինք էլ, որ կիրառվեր: Նույնիսկ եթե կիրառվել է, դա այնքան քիչ է, որ չէր էլ երևալու ադրբեջանցիների օգտագործածի հետ համեմատած: Մենք հստակ գիտեինք, որ ադրբեջանցիները մեզ ցամաքով ուղղակի ի վիճակի չեն ճեղքել՝ անկախ նրանից, թե ինչ զրահատեխնիկա է կանգնած: Իրենք շեշտը դրել էին անօդաչուների վրա, որից մենք սարսափելի թույլ էինք: Իրենց հետախուզությունը գերազանց աշխատում էր, իրենք գիտեին, որ մենք շեշտ չենք դրել դրա վրա: Մեր հակաօդային պաշտպանությունը հիմնականում միայն ինքնաթիռ խփելու համար է: Ասենք, մերոնք կարող էին 2-3 անօդաչու ֆիքսել և հերթով խփել, բայց եթե մի համակարգի վրա միանգամից 5 անօդաչու է հարձակվում, որն էլ արեցին իրենք, ոչ մի համակարգ ի վիճակի չէ դրա դեմն առնել: Այնպես չի, որ մերոնք չեն կրակել, չեն խփել, խոսքը դրա մասին չէ: Տեսեք, միայն հարավային ճակատում երկու օրվա մեջ 500 կամիկաձե է աշխատել, որը փնտրում է թիրախն ու խոցում է: Մեր սարքավորումը որ խփեցին, միանգամից 7-8 կամիկաձե հարձակվեց: Այսինքն՝ տարբերակ չկար ազատվելու: Նույնիսկ եթե հասցներ մի կամիկաձեին խփեր, մնացածը գալիս էին: Ես վստահ եղա, որ ադրբեջանցիներն, իմանալով, որ ճակատային հարձակումով չեն կարողանալու ճեղքել, դրա համար պատրաստվել էին: Նույնիսկ ինձ թվում է, որ իրենք մեր զինվորների չափ կամիկաձե էին գնել: Որովհետև նույնիսկ ծառերին էին խփում: Շինություններին, որ կասկածում էին, որ մեջը կարող է 10 հոգի մարդ կամ տեխնիկա լինի, խփում էին: Ղարաբաղի մեծ ընկուզենիները, որ մտածում էին, որ տակը մարդ կարող է թաքնված լինի, դրանց էլ էին խփում: Սա ես իմ աչքով եմ տեսել:

Ռադիոկապի հետ կապված խնդիր եղե՞լ է:

– Իհարկե, եղել է: Դրա համար հեռուն գնալ պետք չի, պետք է նայել, տեսնել, թե քանի հրամանատար խոցվեց անօդաչուից, դա արդեն խոսում է մեր ռադիոկապի մասին: Ռադիոկապն այնքան վատն էր, որ հրամանատարները ստիպված իրենց անձնական հեռախոսներով էին կապ ապահովում: Նրանցից մեկը Վահան Բադասյանն էր, որ հեռախոսով խոսելու պատճառով խոցվեց: Մեր բանակի ռացիաների մասին, երբ ես վիրավոր էի արդեն, մի տղայից խնդրեցի, Մոսկվայում խանութից ընդամենը 4 հազար ռուբլով գնեց և ուղարկեց այն ռացիաները, որոնք մեր բանակն օգտագործում է: Դա աբսուրդի ժանրից է: Ես ադրբեջանական կապի միջոցները լուսանկարներով եմ տեսել, և վստահ եմ, որ նրանք կոնկրետ ֆիրմայից պատվիրել էին: Այսինքն՝ ֆիրման մատակարարում է հազար հատ և իրավունք չունի 1001-րդը արտադրելու: Ի վերջո, մենք տեղում էլ կարող էինք ռացիաներ արտադրել: Իրականում թուրքը մեզ չհաղթեց, մենք ուղղակի ամեն ինչ արեցինք, որ պարտվենք: Ես հիմա գոնե հույս ունեմ, որ այդ ամենը տեսնելուց հետո դասեր կքաղենք: Ուրիշ ազգերը ոչ թե իրենց, այլ ուրիշների սխալների վրա են սովորում, իսկ մենք գոնե պետք է մեր սխալների վրա սովորենք: Ես հույս ունեմ, որ այսօրվա պարտությունը մեր ռազմական ակադեմիաներում քննարկման առարկա է դառնալու, և մենք փորձելու ենք մեր սխալներից ճիշտ հետևություններ անել: Բայց, ցավոք, մենք անգամ մեր սխալների վրա չենք սովորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում