Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերի 11-ին, որոշում կկայացվի Ուզբեկստանի և Կուբայի դիտորդների կարգավիճակի վերաբերյալ:
«Շատ կարևոր որոշում կլինի», – ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը ելույթ կունենան Ուզբեկստանի առաջնորդ Շավկաթ Միրզիևը և Կուբայի նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:











































