Լատվիայում COVID-19 կորոնավիրուսային վարակից մահացել է կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը՝ հայտնում է լատվիական Delfi պարբերականը՝ վկայակոչելով ArtDocFest–ի տնօրեն Վիտալի Մանսկիին:
Ըստ Մանսկիի, նա մահացել է դեկտեմբերի 11-ի գիշերը: Հայտնի է, որ 59-ամյա Կիմ Կի Դուկը Լատվիա է ժամանել նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 5-ից կապի մեջ չի եղել:
Ենթադրաբար, նա ցանկանում էր տուն գնել Յուրմալայում և դիմել կացության թույլտվություն ստանալու համար, բայց չի ներկայացել նախատեսված հանդիպմանը:
Կիմ Կի Դուկը Վենետիկի, Կաննի, Բեռլինի կինոփառատոնների դափնեկիր է, «Պիետա», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն», «Ձգված աղեղ» և այլ ֆիլմերի հեղինակը:







































