Իտալիայի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել մի օրինագծի, համաձայն որի՝ մուսուլման կանանց արգելվելու է հասարակական վայրերում կրել մուսուլմանական զգեստներ, որոնք ամբողջությամբ կփակեն դեմքը: Փաստաթուղթը նաև խիստ պատիժ է սահամնում բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն ստիպել կանանց, որոնք իսլամ են դավանում, խախտել այս սահմանափակումը: Այս իրավախախտման համար սահմանվել է մինչև 30 հազար եվրո տուգանք և մինչև 12 ամիս կալանք:
Հանձնաժողովի կողմից փաստաթղթի ընդունումից հետո այս հարցը կհանվի հասարակական մեծ քննարկման, որից հետո էլ ամառային արձակուրդների ավարտին Իտալիայի խորհրդարանը ձեռնամուխ կլինի օրինագծի ընդունմանը: Ինչպես հաղորդում է իտալական ANSA լրատվական գործակալությունը, փաստաթուղթը հավանության է արժանացել նաև իտալացի մուսուլման խորհրդարանականների կողմից: Տեղեկացնենք նաև, որ նման արգելքներ արդեն գործում են Ֆրանսիայում և Բելգիայում:









































