Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը: Այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
««Իմ քայլը» խմբակցությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը»,- ասաց Նազարյանը:
Վահե Ղալումյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է:
Հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա փակ և գաղտնի ռեժիմով:







































