COVID-19-ից մահացածների թիվը Վրաստանում աճել է՝ կազմելով 1657 մարդ: Կառավարությունը հայտնել է, որ ևս 43 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Ինչպես հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան, երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4570 նոր դեպք, առողջացել է 3045 հիվանդ:
Մեկ օրվա ընթացքում իրականացվել է 19636 թեստավորում, որից 7918-ը PCR թեստեր են, 11718-ը՝ հակագենի արագ-թեստեր:
Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178953 է, առողջացել է 148332 մարդ:











































