ԱՄՆ-ի 17 նահանգներից բաղկացած խումբը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին տեղեկացրել է, որ պաշտպանում է Տեխասի կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է հետաձգել քվատուների նշանակումը, որոնք պետք է որոշեն երկրի հաջորդ նախագահին։
Ըստ Fox News-ի հաղորդագրության, հայցի նպատակը Ջորջիայի, Փենսիլվանիայի, Միչիգանի և Վիսկոնսինի նահանգներից քվատուների նշանակումն ավելի ուշ ժամկետ տեղափոխելն է:
Հայցում պնդվում է, որ այս նահանգները խախտել են Սահմանադրությունը նախագահական ընտրությունների անցկացման կանոնները փոխելիս: Բացի այդ, հայցում ասվում է, որ նոր կանոնները, որոնք ընդունվել են այս չորս նահանգների կողմից, դե-ֆակտո հնարավոր են դարձրել զանգվածային խախտումները քվեարկության ժամանակ: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում շնարհակալություն է հայտնել նահանգներին, որոնք միացել են ընտրությունների արդյունքները վերանայելու իր փորձերին:
Ներկայում սպասվում է, որ քվատուների կոլեգիան հաջորդ շաբաթ կհավաքվի և քվեարկության ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ կընտրի Ջո Բայդենին: Թրամփը և նրա դաշնակիցները ձգտում են դատարանների միջոցով վերանայել նախագահի նոյեմբերյան ընտրությունների արդյունքները:
Պաշտոնապես Միացյալ Նահանգներում նախագահին ընտրում է քվատուների կոլեգիան, որի մեջ մտնում են բոլոր նահանգների ներկայացուցիչները: Տարբեր նահանգներ կոլեգիայում ներկայացված են տարբեր քանակությամբ քվատուներով՝ երեքից մինչև 55: Նահանգների մեծ մասում բոլոր քվատուների ձայները տրվում են այն թեկնածուին, որը հաղթել Է տվյալ նահանգում: Քվատուները քվեարկում են իրենց նահանգի ընտրողների կամքին համապատասխան, թեև այսպիսի պահանջով օրենք չկա։








































