Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը այդ պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչն է դրամի արժեզրկման պատճառը. «Հիմնարարների փոփոխությո՞ւնը տնտեսության մեջ, թե՞ սպասումները»:
Անդրադառնալով արտաքին աշխարհի ազդակներին` թեկնածուն նշեց, որ այսօր նկատվում է ԱՄՆ դոլարի արժևորման միտում. «Բայց այն, ինչ որ տեղի է ունենում արտարժույթի շուկայում, ավելի շատ պայմանավորված է Հայաստանում առկա անորոշություններով: Փոխարժեքի կայունությունը չէ ԿԲ-ի հիմնական խնդիրը չէ, մենք առաջնորդվում ենք գների և ֆինանսական կայունության ապահովման առաջնահերթությամբ: Այս պահին իրավիճակը համարում եմ կառավարելի»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































