Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հստակ հարց տվեց. «Արդյոք համաձայնագիրն ունի՞ հավելված, թե՞ ոչ. համաձայնագրում ոչ Կուբաթլուի, ոչ էլ Զանգելանի անունը կա: Իսկ անընդհատ լսում ենք, որ մեր զիվորներն իրենց դիրքերից նահանջում են. ինչո՞ւ»:
Պատգամավորը հետաքրքվեց նաև, թե Բերձորի միջանցքը միայն մարդասիրակա՞ն է, Արցախ չե՞նք կարող ռազմամթերրք ուղարկել:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Համաձայնագրի ոչ մի հավելված գոյություն չունի: Սահմանազատման գործընթացում ոչ մի հրապարակային քննարկում օգուտ չի կարող բերել: ԱԺ-ում դռնփակ նիստ հրավիրեք, և ես պատրաստ եմ բոլոր հարցերին բոլոր նրբություններով անդրադառնալ: Ամեն ինչ հրապարակային դարձնելու այդ գայթակղությունից եկեք հրաժարվենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































