Դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ, ինչն ակադեմիական, գիտական շրջանակների մտահոգությունն է առաջացրել: Խնդրին անդրադարձ էր կատարել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ մասնավորապես ընդգծելով, որ նախարարի՝ բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը, անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ:










































