Երևանում սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիերի երթը դեպի ԱԺ շենք, որի առջև նախատեսված է հանրահավաք իրականացնել: «Հողատու, կապիտուլյացիա ստորագրած, թուրքի առջև ծնկի եկած Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ուշ թե շուտ: Այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր երթին:
«Մենք ցնցումներ չենք ուզում: Մեր ցանկությունն է, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր հեռանա: Մարդ, ով կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, Շուշի ու Հադրութ է հանձնել, Ալիևի առջև ծնկի է եկել, 5 հազար զոհի քաղաքական պատասխանատուն է, պետք է հեռանա: Նա Հայաստանում անելիք չունի, նա պետք է հեռանա: Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու՝ առանց Նիկոլ Փաշինյանի», – ասաց Շարմազանովը:











































