Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է 2021թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձավ մի խնդրի, որը, նրա կարծիքով, հրատապ լուծում է պահանջում. «Նախօրեին այցելել եմ Արարատի մարզ և հանդիպել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մոտ 1 տասնյակ տնտեսվարողների: Այստեղ խնդիր ունենք տեղական արտադրողներին պաշտպանելու թուրքական ներկրումներից»:
Նրա խոսքով` Թուրքիայից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ լոլիկ. «Ստեղծված պայմաններում այս խնդրին պետք է արագորեն լուծումներ գտնել»:
Պատգամավորը ընդգծեց, որ գյուղմթերքը կարող է ներմուծվել Հայաստան զարտուղի ճանապարհներով:
Մանրամասն՝ տեսանյութում:








































