2020 թվականը կիբեռսպառնալիքների տեսանկյունից, երևի թե, ամենաբարդ տարին է եղել Հայաստանի համար։ Տարվա առաջին հատվածում հիմնական խնդիրները կապ ունեին կորոնավիրուսային կարանտինի հետ, քանի որ միանգամից մեծ քանակի մարդ, որն ինտերնետից օգտվելու մեծ փորձ չուներ, ստիպված սկսեց օգտվել համացանցից, իսկ կիբեր-հանցագործները ակտիվացան։ Իսկ տարվա երկրորդ կիսամյակի վրա ազդեցություն ունեցավ հիմնական երկու իրադարձություն․ Արցախյան պատերազմը եւ հուլիսյան դեպքերը Տավուշում։ Երկու իրադարձությունների ժամանակ էլ հաքերային գերակտիվություն էր նկատվել։ Թեմայի առնչությամբ «Առաջին լրատվականը» զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։








































