Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Եթե մենք կարողանանք չեզոքացնել նախորդ տրամաբանությունը, որ կուսակցությունները չկարողանան սոցիալական փաթեթներ առաջարկել քաղաքացիներին, շատ բան արած կլինենք»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը և հավելեց, որ պետք է համակիրները ֆինանսավորեն կուսակցություններին և ոչ թե հակառակը:
Նա ցանկացավ իմանալ, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոնկրետ ինչ լիազորություններ է ձեռք բերում:
Մանրամասն՝ տեսանյութում:









































