Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca ընկերությունը հրապարակել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութի հետազոտության երրորդ փուլի վերջնական տվյալները: Այս մասին հաղորդվում է համալսարանի կայքում:
Պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի տվյալների համակցված վերլուծությունը երկու տարբեր դեղաչափերի դեպքում ցույց է տվել, որ միջին արդյունավետությունը 70.4% է, նշված է հաղորդագրությունում:
Արդյունավետության վերաբերյալ տվյալները հիմնված են պատվաստանյութի փորձարկման վրա, որը կատարվել է Միացյալ Թագավորությունից և Բրազիլիայից 11636 կամավորների մասնակցությամբ:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 70.4% արդյունավետություն նկատվում է «դեղամիջոցի երկրորդ չափաբաժնի ներարկումից հետո նվազագույնը 14 օր»:
Համավարակի ողջ ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 68 միլիոն դեպք, որից ավելի քան 1.5 միլիոնը մահվան ելքով:










































