ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը մեծամասամբ կանցկացվի վիրտուալ ֆորմատով՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այդ մասին CNN հեռուստաընկերությանը տեղեկացրել է դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Կլայբերնը:
Վերջինս նշանակվել է արարողության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ: Միջոցառումը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 20-ին: Կլայբերնի խոսքով՝ արարողությունը կանցկացվի մոտավորապես այնպես, ինչպես օգոստոսին Միլոուկիում անցկացվել է Դեմոկրատական կուսակցության ժողովը: Այն մեծամասամբ անցկացվել է վիրտուալ ձևաչափով:
«Կարծում եմ, նախագահը երդմնակալությունը կանցկացնի ավանդական կերպով, սակայն այս անգամ արարողության 75-80 տոկոսը կլինի վիրտուալ:









































