Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, համավարակով պայմանավորված, հատուկ ինդուլգենցիա է հայտարարել բոլոր նրանց, ովքեր տարվա ընթացքում զղջացել են, ասվում է Վատիկանի հրամանագրում:
Ապաշխարության համար պետք է կատարվի երեք պայման՝ խոստովանություն, հաղորդություն և աղոթք: Ինդուլգենցիան շնորհվում է հատկապես «տարեցներին, հիվանդներին, մահամերձներին ու տառապողներին»:
Ներկայիս ինդուլգացիան կապված է Սուրբ Հովսեփի տարվա սկզբի հետ: Սովորաբար Հռոմի կաթոլիկ եկեղեցին զանգվածաբար մեղքերի թողություն է հայտարարում 25 տարին մեկ անգամ:








































