«Կովկասը հակասությունների ռեգիոնից կարող ենք վերածել կայունության և ծաղկման ռեգիոնի»,- ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաղորդուղիների և ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթների մասին:
«Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում անդրադառնալով հարցին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանի համար բացվո՞ւմ, թե՞ փակվում են ճանապարհները՝ թե ուղիղ, թե փոխաբերական իմաստներով, միջազգայնագետ, ԱՄՆ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը նշեց. «Այդ համաձայնագրով երկու դրույթները, ավելի քիչ գործ ունեն տարածաշրջանի ճանապարհների բացման ու փակման հետ, ավելի շատ գործ ունեն Ադրբեջանի հետ Նախիջևանին կապ տալու հետ և դրանով իսկ Թուրքիայի հետ ցամաքային կապստեղծելու հետ: Սա է ենթատեքստը, որ այդ դրույթները մտել են համաձայնագրի մեջ: Դրանք միակողմանի բնույթ ունեն»:
Խարազյանը նկատեց, որ ճանապարհների ապաշրջափակումների խնդիրը հրադադարի փուլի խնդիր չէ, դա կարգավորման վերջին փուլում պետք է առաջ գա: «Նախնական այս փուլում ճանապարհների խնդիրը դնելը համաձայնագրի մեջ առանց բանակցությունների, միտումնավորություն ունի և վնաս է Հայաստանի շահերին: Սա ռուս-թուրքական պայմանավորվածության մաս է. Թուրքիային հնարավորություն տալ Նախիջևանի և Մեղրիի միջով Ադրբեջանի հետ ունենալ կապ և ինչ-որ դիվիդենտ տալ այս կոնֆլիկտի կարգավորման շրջանակում»,- նշեց միջազգայնագետը:
Արմեն Խարազյանի դիտարկմամբ՝ Հայ-ռուսական հարաբերություններում չկա տրամաբանություն: Հայաստանը չի գիտակցում իր շահը:
Մանրամասները տեսանյութում:











































