Thursday, 18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Հայաստանում տնտեսական ճգնաժամը խորանում է․ կառավարությունը պետք է ազդակ տա գործարարներին

Ասում են՝ տնտեսությունը մարդու տրամադրության հետ կապված երևույթ է, մինչև մարդիկ դեպրեսիայից դուրս չեն գալիս, տնտեսությունը չի աշխուժանում։

Համավարակ, հետ պատերազմ․ մեր տնտեսությունը հիմա ի՞նչ վիճակում է՝ ծա՞նր, թե՞ ծայրահեղ ծանր․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը պատասխանեց․ «Ես կասեի, որ մեր տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է։ Կորոնավիրուսից հետո պատերազմը կրկնակի հարված էր տնտեսությանը։ Այն ժամանակ վիճակը ծանր էր, հիմա արդեն դարձավ ծայրահեղ ծանր։ Այս պարագայում համաձայն եմ, որ բնակչության գումար ծախսելու տեմպը կախված է տրամադրությունից։ Այս ամենի հետ մենք ոչ միայն չունենք տրամադրություն, այլ նաև չունենք որոշակիություն։ Մենք հիմա բոլորս օր օրի սպասում ենք ինչ-որ փոփոխությունների, իսկ փոփոխությունները կարող են լինել թե՛ դեպի լավը, թե՛ դեպի վատը։ Բացի նրանից, որ տրամադրություն չունենք, կայունություն էլ չունենք։ Քանի դեռ կա այս անկայունությունը, այնքան ավելի խորանալու է Հայաստանի տնտեսական ճգնաժամը»։

Պատերազմական և հետպատերազմական շրջանում բիզնես ակտիվությունը նվազել է՝ տուժել են գրեթե բոլոր ոլորտները, որոնք դեռևս չէին մարսել համավարակի հետևանքները։ Այս ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու առաջնային գործառույթն ո՞ւմն է՝ բիզնես-միջավայրի՞նը, թե՞ կառավարությանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Էմիլ Ստեփանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ առաջնային գործառույթը կառավարությանն է։ Այսինքն՝ կառավարությունը պետք է ազդակ տա, որպեսզի գործարարները հասկանան, թե որ ուղղությամբ է պետք շարժվել։ Պատերազմի ժամանակ, ես կասեի, որ գործարարները բավականին ակտիվ էին՝ ուղղակի այդ ակտիվությունն ուղղված էր դեպի ռազմաճակատ։ Ես պասիվություն չեմ զգացել, և բոլորն աշխատում էին մեկ ուղղությամբ։ Հիմա իրավիճակը փոխվել է, և բիզնեսը սպասում է, թե ինչ է լինելու, որպեսզի հասկանա՝ որ ուղղությամբ գնա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում