RUDN համալսարանի ընդհանուր և կլինիկական դեղաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Զիրյանովն անվանել է այն դեղերը, որոնք անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:
Նախևառաջ, պետք է ձեռքի տակ ունենալ ջերմիջեցնող դեղեր, ասել է Զիրյանովը: Ջերմիջեցնողներից նա խորհուրդ է տվել պարացետամոլը: Նաև կարելի է քթի կաթիլներ գնել:
Միևնույն ժամանակ, մասնագետը նախազգուշացրել է, որ հակաբիոտիկներ գնելուց պետք է հաշվի առնել, որ հակաբիոտիկներով բուժման համար անհրաժեշտ է բժշկի նշանակումը: Նա նաև հորդորել է ինքնուրույն չօգտագործել հակավիրուսային դեղեր, քանի որ դրանք «շատ անցանկալի հետևանքներ են ունենում»: Բժիշկը նաև խորհուրդ է տվել չօգտագործել վիտամին D-ն, քանի որ դրա ավելցուկը կարող է հանգեցնել անոթների վնասման, երիկամների անբավարարության և առողջական այլ խնդիրների:










































