Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել` կապված կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հետ կապված:
Ի պատասխան` Համազասպ Դանիելյանն ասաց. «Բիզնեսից ուղիղ ֆինանսավորումը կուսակցություններին արգելվում է: Կուսակցությունների նկատմամբ ֆինանսական վերահսկողության լիազորությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Ուժեղ պատժամիջոցներ են նախատեսված կուսակցությունները ապօրինի ֆինանսավորելու համար»:
Դանիելյանի խոսքով` ֆինանսավորման մուտքերը և ելքերը պետք է լինեն բացառապես անկանխիկ:
Մանրամասն՝ տեսանյութում:









































