Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է։
Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն։











































