Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է Էնգելհոլմ քաղաքի 31-ամյա բնակչի, այն բանից հետո, երբ նա դիմել է տեղական իշխանություններին պարզելու համար, թե արգելված է արդյո՞ք շվեդացիներին իրենց խոհանոցներում միջուկային ռեակտորներ կառուցել:
Ձերբակալվածը չի թաքցրել իր զբաղմունքը և անգամ իր գործունեության հետ կապված բլոգ է վարել: Ռադիոակտիվ նյութերը ստացել է արտասահմանից: Չնայած այդ ամենին, նրա աշխատանքների մասին իշխանությունները տեղեկացել են միայն վերոհիշյալ հարցումից հետո:
Սիրող միջուկային գիտնականին խոստացել էին ճառագայթումը չափելու համար մասնագետ ուղարկել իրեն մոտ: Սակայն եկել էին նաև ոստիկանները:
Հարցաքննությունից հետո քաղաքացուն բաց են թողել: Տեղական մամուլին նա հայտնել է, որ էլեկտրականություն ստանալու համար իրեն տուրբին և գեներատոր էին հարկավոր, բայց տան պայմաններում դրանք հավաքելը հեշտ բան չէ: