Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով:
Արթուր Բաբայանը նշեց, որ պարոն Մարուքյանի ներկայացրած ճանապարհային քարտեզը քարտեզ չէ. «Առաջին քայլից հետո, եթե այնտեղ տեղի է ունենում կազուս, շարունակություն չկա: Ժամկետներ նշեք»:
Նրա խոսքով` այս իշխանությունը ունակ չէ խնդիրները լուծելու. «Սահմանադրությունն էլ է ոչ լեգիտիմ, այդ Սահմանադրությունը ստեղծել է ճգնաժամային վիճակ: Այս 4 իշխանությունները որ եկել-գնացել են, դրանցից ոչ մեկը ազգային չի եղել»:
Արթուր Բաբայանը ընդգծեց. «Մի կողմում ունենք սահմանադրական կազուս, մյուս կողմում Հայաստանի ճակատագիրն է, ուրեմն դրանցից մեկը պետք է զոհաբերվի»:
Մանրամասն՝ տեսանյութում:






































