Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով:
«Համահայկական ազգային համաձայնության» ներկայացուցիչ Աշոտ Կոշկակարյանը, դիմելով լսումները վարող ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, ասաց. «Ձեր հորեղբայրը` Մովսեսը, դարձավ զոհ այն քաղաքականությանը, որը սկսվեց 30 տարի առաջ»:
Նրա խոսքով` կուսակցությունների ծրագրում ամեն ինչ պարզ ու գեղեցիկ գրված է` իշխանության հասնել. «Ե՞լք եք ուզում` ձեր մանդատները վայր դրեք, էդ քաղաքացիական ռիսկն ունե՞ք. գրավականը Նիկոլի հեռացումն է կես ժամ շուտ: Եթե ոչ մեկդ այս դահլիճ չմտնի, կստեղծվի խորհրդարանական ճգնաժամ»:
Աշոտ Կոշկակարյանը ընդգծեց, որ իրենց պատերազմը նոր է սկսվում:
Մանրամասն՝ տեսանյութում:










































