Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ճգնաժամից դուրս գալու ելքերի իրենց ճանապարհային քարտեզը. «Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա: Քաղաքական բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ, որը կլինի անցումային ժամանակաշրջանի վարչապետ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը»,- ասաց Մարուքյանը:
Նա անդրադարձավ նաև արդեն ստորագրված փաստաթղթին, գերիների և անհետ կորածների հարցին, ինչպես նաև ՀՀ սահմանների քարտեզագրմանը, ՀՀ-Սփյուռք համագործակցությանը և այլն:
Մանրամասն՝ տեսանյութում:










































