Բժիշկ իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը խոսել է կորոնավիրուսի առավել տարածված հետևանքների մասին, հաղորդում է «Lenta.ru» – ն:
Ըստ Բոլիբոկի, այդ հետևանքը արյան ճնշման բարձրացումն է` ողջ օրգանիզմում անոթային պատերի առաձգականության նվազման պատճառով:
Սա հանգեցնում է անոթների թաղանթի բորբոքման և հետագայում մարդու անոթային համակարգի ախտահարմանը, բացատրել է բժիշկը:
Դրանք երկարաժամկետ թե կարճաժամկետ հետևանքներ կլինեն, դժվար է ասել, հավելել է մասնագետը:










































