Հուլիսի 30-ին, ժամը 20:30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 40-ամյա Էմմա Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, քրոջ ամուսինը՝ նախկինում դատապարտված 47-ամյա Աշոտ Մ.-ն ծեծի է ենթարկել իրեն ու մորը՝ 64-ամյա Սվետլանա Մ.-ին, կոտրել մուտքի դռան ապակիները և իր պարանոցից պոկելով ոսկյա շղթան՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22:30-ին, Աշոտ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:









































