ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստումը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Այս մասին Ջորջիա նահանգի Վալդոստայում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ փոխանցում է livemint.com-ը:
COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակումը առաջ է ընթանում աննախադեպ մակարդակով՝ պնդում է Թրամփը:
«Դրա համար մեկ այլ վարչակազմից կպահանջվեր 5 տարի, իսկ մեզնից՝ 7 ամիս: Պատվաստանյութերը հասանելի կլինեն հաջորդ շաբաթ, իսկ շատ մարդիկ արդեն պատվաստվել են»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ երեք օր շարունակ մոտ 230 հազար վարակման դեպք: Միաժամանակ ԱՄՆ-ը այս պահին համարվում է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի և մահերի ամենամեծ թիվն ունեցող երկիր:









































